Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Աշխարհում

Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին

Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին

Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում, բայց այն մարդուն առողջ դարձնել չի կարող...»: 

 

Իսկ ֆրանսիացի գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, մոլեկուլային կենսաբանության և հոմեոպաթիայի մասնագետ, Բժիշկների միջազգային ընկերության տնօրենների խորհրդի անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի ISDE մշտական ներկայացուցիչ Լուի Բրոուերն իր «Դեղագործական և պարենային մաֆիա» գրքում (Կանադա, Քվեբեկ, 1999թ.) մասնավորապես գրում է.«... Ավելի քան 80 տարվա ընթացքում քաղցկեղով, սիրտ-անոթային, գանգուղեղային-անոթային  հիվանդություններով, շաքարային դիաբետով, հոգեկան հիվանդություններով, ռևմատիզմով, ոսկրա-մկանային հյուսվածքի ախտահարումներով հիվանդների մահացությունը, չնայած բժշկագիտության բնագավառի մեծ հաջողություններին, կրկնապատկվել է բնակչության թվի համեմատ, իսկ Պարկինսոնի հիվանդության պատճառով մահացությունը ավելացել է 4 անգամ, բրոնխային ասթմայովը` 3 անգամ և այլն:

 

Դեղագործական և պարենային արդյունաբերությունն անմիջական մասնակցություն ունի մարդկության վերասերման հարցում` վտանգավոր քիմիական նյութերի տեխնոլոգիական կիրառման առումով: Շրջակա միջավայրի վտանգավոր աղտոտման այս երկու աղբյուրը հանգեցնում են «պայթյունավտանգ կոկտեյլի» ստեղծմանը, որն, իր հերթին նպաստում է քաղցկեղային, ինչպես նաև այլ վտանգավոր հիվանդությունների արագ տարածմանը, որոնց բուժումն առայժմ բոլոր տեսակի բժշկությունների ուժերից վեր է: Երրորդ հազարամյակի շեմին արդեն վաղուց ժամանակն է վերանայել թերապիային վերաբերող հարցերը, այն, ինչի կարիքն այնքան սուր զգում են  բուժաշխատողները, հարկ է ինտելեկտուալ հեղափոխություն կատարել, որի հաղթանակը բարենպաստ պայմաններ է ստեղծում հնացած դոգմաներից, սխալ սկզբունքներից, անհիմն պահանջներից հրաժարվելու համար: Ալոպատիկ (պաշտոնական) բժշկությունը, եթե հույս է փայփայում իր հետագա գոյության համար, խորը մոլորության մեջ է, եթե շարունակի բուժել հիվանդության հետևանքները, ոչ թե վերացնել պատճառները, հաշվի առնելով մարդու օրգանիզմի առանձնահատկությունները: Հիվանդությունը երբեք պատահաբար չի առաջանում: Առաջացումը պայմանավորված է շատ թույլ օրգանիզմով և դեղորայքով, որոնք ազդում են կենդանի օրգանիզմի վրա միայն այն բանի համար, որպեսզի նրան հիմնովին թուլացնեն և պայմաններ ստեղծեն այլ հիվանդությունների առաջացման համար, հաճախ առավել լուրջ, քան սկզբնական հիվանդությունն է: Դեղագործական արդյունաբերությունը հարստանում է ստացած միլիարդների շնորհիվ, բայց այս աստղաբաշխական գումարները չեն կարող  բուժական բարձր արդյունք  երաշխավորել շուկայում առկա դեղորայքից: Դրա փոխարեն վիճակագրական տվյալների վերլուծության ժամանակ կարելի է գտնել ապացույցներ, որ հիվանդության պատճառով, որի հետազոտությունների համար մեծ գումարներ են ծախսվել, մահվան դեպքերի քանակը վերջին ժամանակներս ավելացել է:  Պետք է իսկապես շատ լավատես լինել ասելու համար, որ կենդանիների վրա կատարված գրեթե մեկ դարյա փորձերի արդյունքում, մենք հասել ենք մեկնարկային կետին, որից սկսվել է երկար ճանապարհը, իրականում, մարդկությունը շատ է հետ գնացել և ետընթացքը շարունակում է իր կործանարար երթը: Այսօր ամենից հաճախ մահանում են  դեղամիջոցների սխալ ընդունումից և այն հիվանդությունների պատճառով, որոնք դարերի ընթացքում ուսումնասիրվել են կենդանիների մոտ: Բայց այդ ողջ ժամանակահատվածում մարդկությունը չսովորեց  նույնիսկ ստուգել դեղամիջոցները և լիովին ակնհայտ է, որ դրանց մեծ մասն այսօր մահվան են հանգեցնում ավելի հաճախ, քան անցյալում: Փորձագետները փաստում են, որ մենք հանդիսանում ենք հետազոտությունների լրիվ ձախողման վկաները, որոնց համար հիմք են ծառայել կենդանիների վրա կատարված փորձերը: Հաստատվում է նաև այն փաստը, որ այդ հետազոտությունները երբեք չեն ծառայել մարդու առողջության պահպանմանը, ավելի շուտ, դրանք ծառայել են հետազոտություններն անցկացնողների և կողմնակիցների շահերին:  Սակայն դրանք ֆինանսավորվում են  հարկատուների գրպանից, ում էլ հարկադրաբար ստիպում են վճարել կորստաբեր, անպետք հետազոտությունների համար, որոնք նման լուրջ վնասներ են բերում»: 

 

Ժան Ռոստամ.«Դեղորայքը հիվանդություն և օրգանիզմում խանգարումներ է ծնում: Դրա հետևանքով մարդկության  ավտոմատ դեգրադացում է տեղի ունենում: Կենսաբանական հիվանդությունը սրվում է և կտրուկ արտահայտված բնույթ ձեռք բերում, սանիտարական իրավիճակը կտրուկ վատանում է: Վրա է հասնում այնպիսի փուլ, երբ բուժումը  տարբեր արատների սկզբնաղբյուր է դառնում: Բուժումը կլիենտներին«դեպի իրեն է ձգում», ձևավորում այնպիսի անհատականության տեսակ, որը սուր կերպով է զգում իր կարիքը: Եվ նման բժշկական առաջընթացի համար մենք շատ թանկ ենք վճարում: Եվ ցանկանո՞ւմ ենք մենք, որպեսզի մարդկությունը«բաղկացած»լինի մի շարք անբուժելի արատներով, անօգտակար անհատներից, ովքեր իրենց հետագա գոյությունը չեն պատկերացնում առանց բժշկության և դեղորայքի...»

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ